Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 802 դեպք, որից 429-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 308 հրդեհի, 4 փլուզման, 7 ուժեղ քամու, 4 ուժեղ կարկուտի, 16 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 185 կենցաղային կանչ. տուժել է 122 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 6 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Արձանագրվել է թունավորման 13 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: