|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշերի նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:
Էլփոստերի հասցեները՝
Երևանի ՀՔԲ – [email protected]
Կոտայքի ՀՔԲ – [email protected]
Սևանի ՀՔԲ – [email protected]
Կապանի ՀՔԲ – [email protected]
Գորիսի ՀՔԲ – [email protected]
Աշտարակի ՀՔԲ – [email protected]
Վանաձորի ՀՔԲ – [email protected]
Արմավիրի ՀՔԲ – [email protected]
Արտաշատի ՀՔԲ – [email protected]
Իջևանի ՀՔԲ – [email protected]
Մարտունու ՀՔԲ [email protected]
Վայքի ՀՔԲ – [email protected]
Գյումրու ՀՔԲ – [email protected]