Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2021 թ. հունիսի 20-ին կայացած ընտրություններից առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրում «թավիշը կփոխարինվի պողպատով» և կլինի «պողպատյա հեղափոխություն»։
Ընտրությունների արդյունքներից հետո իշխող ՔՊ–ն հրապարակում հանրահավաք հրավիրեց և Նիկոլ Փաշինյանին հանձնեց, այսպես կոչված, «պողպատյա մանդատ»։
Վերջին շաբաթներին շրջանառվող «պողպատյա» ելույթները, պարզվում է, Փաշինյանի ու նրա թիմի մտքի փայլատակումները չեն, այլ օտարածին են, իսկ ավելի կոնկրետ՝ թուրքական ծագում ունեն։
Այս «պողպատյա» թեմային է անդրադարձել ռուս հայտնի քաղաքագետ, Կասպյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեևը։
«Հայաստանում երևի քչերը գիտեն, որ առաջին անգամ, այսպես կոչված, «պողպատյա կառավարման» գաղափարն առաջացել է Թուրքիայում` հեղաշրջումից հետո։ Փաշինյանի «պողպատյա հեղափոխությունը» մաքուր թուրքական ծագում ունեցող գաղափար է, և ներկայիս Հայաստանի ողբերգությունն այն է, որ այստեղից-այնտեղից վերցրած գաղափարները փորձում են կիրառել Հայաստանում` որպես սեփական գաղափարներ` խաբելով ու մոլորեցնելով մարդկանց։ Իսկ մարդիկ, ինչպես երևում է, դեմ չեն խաբված լինելուն»,– գրել է Միխեևը։
Արդեն ոչ ոքի չի զարմացնում ներկայիս կապիտուլյացիոն, հակահայ իշխանությունների թուրքասեր բնույթը։ Շաբաթներ առաջ էլ պարզվեց, որ ՔՊ լոգոն և Թուրքիայում տեղական ապրանքների մասին հավաստող լոգոն՝ «Yerli Üretim-Տեղական արտադրանք», նույնանման են։