|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմնականում կայուն է, հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է. հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակը հիմնականում կայուն է, և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նաև դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
«Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների կարգավորման ընթացքը, որն իրականացվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն», – նշված է հաղորդագրության մեջ: