| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ:
Հաշվի առնելով հնարավոր վտանգը` երեկ ողջ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ:
 Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում  այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական  կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է  ցրտահարության վտանգն  առավոտյան ժամը  չորսից  յոթն ընկած  ժամանակահատվածում: 
Նախնական  տվյալներով` վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում, հաշվի  առնելով  մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան  աշխատանքներ: Մասնագետների կարծիքով` կայուն ծխածածկույթի ապահովումը ճիշտ  և ժամանակին   իրականացումը    մեծապես կրճատում է կորուստների  հավանականությունը:
 Ըստ  օդերևութաբանների`  այս գիշեր  ևս  ցրտահարման վտանգ կա: Ուստի խնդրում ենք  այգետերերին  ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների  տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն  ծխածածկույթի ստեղծումը: