Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթողի դիրքերից է խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, չնայած որ նույն բանն արդեն երեսուն տարի է` կրկնում է։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս լուծված է։
«Իսկ թե ինչ ճանապարհով կգնա հարցի կարգավորումը, դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում, միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի նախագահը բաց տեքստով, իսկ ԱՄՆ-ը՝ տողատակերով հայտարարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտություն կա»,- ասաց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: