կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 11:33
Առանց Կատեգորիա

Ժամանակակից ազգային դաստիարակչական իդեալը ՀՀ-ի բարձր բարոյական, ստեղծագործ, իրավասու քաղաքացին է, որն ընդունում է հայրենիքի ճակատագիրը որպես իր անձնական

Ժամանակակից ազգային դաստիարակչական իդեալը ՀՀ-ի բարձր բարոյական, ստեղծագործ, իրավասու քաղաքացին է, որն ընդունում է հայրենիքի ճակատագիրը որպես իր անձնական

Հասարակությունը ընդունակ է սահմանել և լուծել մասշտաբային ազգային խնդիրներ, երբ ունի բարոյական ուղենիշների ընդհանուր համակարգ: Իսկ այդ ուղենիշները կան այնտեղ, որտեղ հարգանք կա մայրենի լեզվի, ինքնատիպ մշակույթի և ինքնատիպ մշակութային արժեքների, նախնիների հիշատակի, ազգային պատմության յուրաքանչյուր էջի նկատմամբ:

Հասարակության բարոյական և հայրենասիրական համախմբման գործում առանցքային դեր է հատկացվում կրթությանը։ Դպրոցը միակ սոցիալական ինստիտուտն է, որի միջոցով անցնում են Հայաստանի բոլոր քաղաքացիները: Անձի արժեքները, իհարկե, առաջին հերթին ձեւավորվում են ընտանիքում, բայց անձի առավել համակարգային, հետևողական և խորը բարոյահայրենասիրական զարգացումն ու դաստիարակությունը տեղի է ունենում կրթության ոլորտում։ Դրա համար էլ հենց դպրոցում պետք է կենտրոնացած լինի ոչ միայն մտավոր, այլև աշակերտի հոգևոր, մշակութային կյանքը։ Դպրոցական տարիքի երեխան, հատկապես՝ տարրական դպրոցում, առավել ընկալունակ է զարգացման եւ դաստիարակության համար։ Բայց այս զարգացման եւ դաստիարակության թերությունները դժվար է լրացնել հետագա տարիներին: Մանուկ հասակում վերապրածը եւ սովորածը տարբերվում է մեծ հոգեբանական կայունությամբ:

Դաստիարակությունը պետք է ուղղված լինի որոշակի իդեալի հասնելուն։ Ո՞ր իդեալին է միտված անհատի հոգևոր և բարոյական զարգացման և դաստիարակության գաղափարը:

Ժամանակակից ազգային դաստիարակչական իդեալը ՀՀ-ի բարձր բարոյական, ստեղծագործ, իրավասու քաղաքացին է, որն ընդունում է հայրենիքի ճակատագիրը որպես իր անձնական՝ գիտակցելով իր երկրի ներկայի եւ ապագայի պատասխանատվությունը՝ արմատավորված մեր ժողովրդի հոգեւոր եւ մշակութային ավանդույթներով: Բարոյահայրենասիրական զարգացման, դաստիարակության և սոցիալականացման հիմնական բովանդակությունն ազգային արժեքներն են։ Այդ արժեքները մենք պահում ենք մշակութային և ընտանեկան ավանդույթներում, սերնդեսերունդ փոխանցում։ Այդ արժեքների վրա հենվելն օգնում է մարդուն դիմակայել կործանարար ազդեցություններին։

Որո՞նք են բարոյականության մեր ավանդական աղբյուրները։ Դրանք են՝ Հայաստանը, մեր  ժողովուրդը և քաղաքացիական հասարակությունը, ընտանիքը, աշխատանքը, արվեստը, գիտությունը, կրոնը, բնությունը, մարդկությունը: Ըստ այդմ՝ որոշվում են հիմնական ազգային արժեքները.

- հայրենասիրություն՝ սեր փոքր հայրենիքի, ժողովրդի, Հայաստանի նկատմամբ,

- քաղաքացիություն՝ օրենքի գերակայություն, իրավական պետություն,

- սոցիալական համերաշխություն՝ պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ վստահություն, արդարություն, մարդասիրություն, պատիվ, արժանապատվություն,

- գիտություն՝  գիտելիքի արժեք,

- ընտանիք՝ սեր և հավատարմություն, առողջություն, բարեկեցություն, ծնողների հանդեպ հարգանք, մեծերի և փոքրերի խնամք,

- աշխատանք՝  աշխատանքի նկատմամբ հարգանք, նվիրվածություն և համառություն,

- արվեստ և գրականություն՝  ներդաշնակություն, մարդու հոգևոր աշխարհ, բարոյական ընտրություն, կյանքի իմաստ, գեղագիտական զարգացում, էթիկական զարգացում,

- բնություն՝ էվոլյուցիա, հայրենի երկիր, երկիր մոլորակ, էկոլոգիական գիտակցություն,

-եկեղեցի՝ հավատի, հոգևորության, անձի կրոնական կյանքի գաղափար։

Հիմնական արժեքները պետք է ընկած լինեն դպրոցական կյանքի հիմքում։ Բարոյական և հայրենասիրական դաստիարակությունը աշակերտի ներդաշնակորեն զարգացած անհատականության երկու հիմնական բաղադրիչներն են։ Բարոյական նորմերը ձևավորվում են, առաջին հերթին, հայրենասիրության վրա․ դա ոչ միայն սեր է հայրենիքի նկատմամբ, այլ  ինքնագնահատականի զգացում է, ազնվականություն և սեփական երկրի բարօրության համար աշխատելու ձգտում:

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ