|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայաստանի Հանրապետությունում նախադեպը չունեցող այս վճռաբեկ դատարանի կողմից ջանասիրաբար հոգ է տարվել, որպեսզի Սամվել Կարապետյանի կալանքը երկարացվի։ Ես չեմ դադարում պնդել և իմ կարծիքը հայտնել, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին մասնակցելու ենք ոչ թե իրավական գործընթացի, այլ քաղաքական վրեժխնդրության, քաղաքական հետապնդման, քաղաքական օրակարգի։ Ինչպես կուզեք դա կոչեք, բայց դա իրավական գործընթաց չէ և ես կարող եմ նշել՝ այո՛ մեզ համար, ինձ համար, իմ գործընկերների համար դա շատ բարդ գործընթաց է»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Լիանա Գասպարյանը։
Ցավալիորեն կատարվել է ապօրինություն և ի սկզբանե կատարվում է, ցավոք սրտի, նաև այդ ապօրինությունները կատարողներին սատարողներն են լինում, քանի որ ապօրինությունները մեկ անձով չի լինում, դա շղթայական օղակ է։