Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական փորձագետ, պատմաբան Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Չգիտեմ ով նկատեց, որ երեկ՝ հունիսի 15-ին, ՀՀ պետական դրոշի օրը, երբ Նիկոլ Հայատյացը Սիսիանում հետը Երևանից տարած շարասյունից ձևավորած հանրահավաքում ջղաձգված կլանչում էր թուրքական դրոշը վառողների՝ դաշնակցականների դրոշը հունիսի 21-ին վառելուց, այն դրոշը, որի ներքո «Նեմեսիս»-ի, ՀՅԲ-ի, ՀՑԱՄ-ի և Արցախյան ազատամարտի, Շուշիի ազատագրման մարտիկները պայքարել են թուրք-ադրբեջանական հայասպանների դեմ, նույն ժամանակ, Նիկոլի կողմից Ադրբեջանի պետական դրոշի օրը Ադրբեջանին նվիրած հայոց Շուշի քաղաքում Ալիևն ու Էրդողանը տոնակատարություն էին կազմակերպել, որտեղ նրանց առջև պարում էին Հայոց Եռագույնի խորհրդանշական գույներով տարազ հագած պարուհիներ։
Դրանով հերթական անգամ ծաղրում էին մեզ, հայերիս, ակնարկով ցուցադրում, որ հայը պետք է պարի թուրքի դեմ։ Խորհրդանիշները պատահական չէին, այլ՝ ակնարկ (մեսիջ) էին։
#Ես_ընտրելու_եմ_ՀԱՅԱՍՏԱՆ_դաշինքը_և_Հայաստանի_քաղաքական_կյանքից_դուրս_եմ_մղելու_թուրքերին_ծառայողներին»։