| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը, որի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել արևմտյան գերտերությունների առաջնորդների, այդ թվում ՝ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Ըստ թուրքական «Անադոլու» պետական գործակալության՝ գագաթնաժողովից անմիջապես հետո Էրդողանն ուղևորվել է Ադրբեջան։
Էրդողանն այսօր կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՀՀ դավադիր իշխանությունների կողմից թշնամուն հանձնված Շուշիում։ Հանդիպումից հետո նախատեսվում է երկկողմ պայմանագրերի ստորագրում, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։
Նշենք, որ Էրդողանի հետ են պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, խորհրդականներ և նրա կուսակցական ղեկավար գործընկերներ։
Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ–ն ու Արցախը կապիտուլյացիայի հասցրած Նիկոլ Փաշինյանը դարձյալ հրապարակի «100 փաստ նոր Հայաստանի մասին»-ը, ապա վստահաբար այնտեղ մեծատառերով տեղ կգտնի նաև այն փաստը, որ միայն այս իշխանությունների օրոք են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կարողացել ոտք դնել Արցախ։