Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախված լուրերի, հրահանգել է բոլոր մարզպետներին, որ հետամուտ լինեն և աշխատանքից ազատելու հստակ հիմնավորում գտնեն ազատելու համար այն տնօրեններին և մանկավարժներին, ովքեր թեկուզ պարտադրված գալիս են իր քարոզարշավներին, բայց տակից այլ ուժի են սատարում: Հատկապես նման խնդիրներ են առաջացել Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում այն բանից հետո, երբ նախընտրական հանդիպումներում Նիկոլն աղմկոտ ձախողումներ ունեցավ: Արդյունքում, նա հրահանգել է ամեն ձևերով պարզել և ջրի երես հանել «տակից խաղեր տվողներին»:
Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նման պահանջը փակուղու առաջ է կանգնեցրել մարզպետներին: Բանն այն է, որ, օրինակ, այլ ուժերի օգտին աշխատող ինչ-որ ուսուցչից ազատվելու համար պետք է, որ դպրոցի տնօրենից տեղեկանա այդ մասին: Բայց ինչպե՞ս, երբ դպրոցի բազում տնօրեններ իրենք են այլ թևի վրա աշխատում՝ օրինակ դառնալով ուսուցիչների համար: Ու մինչ այլ խողովակներով կտեղեկանան, ընտրությունները կավարտվեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։