|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղերի շրջանակներում մրցեց Շվեդիայի հետ:
Շվեդիայի ազգային ընտրանին հանդիպման 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը` աչքի ընկավ Ֆորսբերգը: Վերջինիս փոխանցումից հետո շվեդները կրկնապատկեցին հաշվի առավելությունը 34-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Դանիելսոնը: Խաղի 38-րդ րոպեին Լարսոնը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը` այն հետ մղեց Դավիթ Յուրչենկոն:
Երկրորդ կեսի 64-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Սա Բիչախչյանի առաջին գնդակն է ընտրանու կազմում: Բայց շվեդներին հաջողվեց խփել նաև երրորդ գնդակը: 85-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկան Բերգը:
Ավելի վաղ` հունիսի 1-ին, Հայաստանի ընտրանին ընկերական խաղ անցկացրեց Խորվաթիայի հետ և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին: