|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 3-ին հանդիպել է ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ։ «Անկեղծ ասեմ՝ ուրախացա, որ նման հանդիպում պետք է լինի։ Սա նշանակում է, որ ուժայիններն անհանգստացած են երկրի անվտանգությամբ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ անվտանգության ծառայողներն այսօր պետք է անհանսգտանան, որ ծառայության բուն գործառույթը շեղվել է։
«Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է, երբ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ ստիպված են լինում ապահովել զուտ մեկ մարդու անվտանգությունը»,- ասել է Ռ․ Քոչարյանը։ Նախագահը նաև ողջունել է այն ոստիկաններին, ովքեր, հարգելով իրենց ուսադիրները, այս ընթացքում դուրս են եկել համակարգից։