Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՆԱՏՕ-ն ուժեղ է միայն Թուրքիայի հետ, և առանց նրա դաշինքն այդքան մեծ ուժ չունի․ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`միաժամանակ նշելով, որ Անկարան՝ որպես անվտանգության ինստիտուտների հինգ առաջատար երկրներից մեկը, լիովին կատարում է ՆԱՏՕ-ի բոլոր առաքելությունները:
«Առաջին հերթին մենք ուժեղ ենք մեր զինված ուժերի տեսանկյունից, և այս առումով ՆԱՏՕ-ն ուժեղ է Թուրքիայի հետ: ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի ուժեղ չէ: Ստոլտենբերգը անընդհատ խոսում է այդ մասին»,- մեջբերել է նրան Hurriyet-ը:
Էրդողանն ասել է, որ կքննարկի դաշինքում Թուրքիայի դերը՝ անդամ երկրների որոշ քննադատությունների պատասխանելու համար:
«Մենք պետք է կասկածի տակ առնենք ՆԱՏՕ-ում մեր գործընկերների և ընկերների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ինչ է դա։ Եթե նրանք հարցնեն, թե որ երկրներն են ՆԱՏՕ-ի առաջատարների հնգյակում, ապա Թուրքիան կլինի դրանցից մեկը: Մենք ցանկանում ենք հավասար հարաբերություններ դաշնակից երկրների հետ: Նրանք պետք է ընտելանան», - հավելել է նա:
Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է և ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն հնարավորինս ամուր ձևով առաջ տանի իր դիրքորոշումը, նշել է Էրդողանը՝ քննադատելով Էմանուել Մակրոնին, որը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ի «ուղեղը մահացել է»։
Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան պետք է գներ ռուսական ՀՕՊ համակարգեր, քանի որ դրանք իրենց պետք են, իսկ ՆԱՏՕ-ի տերությունները ՀՕՊ չեն տրամադրել Թուրքիային։ Նա հիշեցրել է, որ նույնիսկ Ստոլտենբերգը շեշտել է, որ դա Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, և ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել զենքի ձեռք բերմանը: