|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՆԱՏՕ-ի երկրները չպետք է միջամտեն Թուրքիայի քաղաքականությանը. ըստ Anadolu-ի` հունվարի 15-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդման արարողության նախօրեին Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ ամերիկյան նոր կառավարության օրոք երկու երկրների հարաբերությունները կբարելավվեն: Նա նշել է, որ ԱՄՆ-ը սխալ է թույլ տվել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք`մերժելով Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարման հարցում: «Հուսով եմ, որ նախագահ Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ավելի դրական քայլեր կձեռնարկի դեպի Թուրքիան, և տարաձայնությունները կլուծվեն»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձերին, Էրդողանի խոսքով` դրանք անընդունելի են, Անկարան մտադիր չէ թույլտվություն խնդրել այլ պետություններից իր գործողությունների համար:
«Մենք ՆԱՏՕ-ի երկիր ենք և թույլ չենք տա Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրներին` ուղղորդել մեր ընթացքը: Ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու և որոշելու Թուրքիայի պաշտպանական քաղաքականությունը», - եզրափակել է նա։