|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է անձամբ աջակցել Սիրիայի և Ռուսաստանի միջև բիզնես համագործակցությանը, եթե դրան խոչընդոտեն ինչ-որ բյուրոկրատական բնույթի խնդիրներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի և ՌԴ-ի խորհրդարանների բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետո. հայտնում է РИА Новости-ն:
«Կարևոր է, որպեսզի ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն հստակ նախագծերի իրականացմամբ: Եթե ինչ-որ բյուրոկրատական խնդիրներ ունենան, ես անձամբ կմիջամտեմ»,- ասել է Ասադը: