|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բորիս Բախշիյանի կալանավորման դեպքը շատ վատ նախադեպ էր․ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։
«Ես ուզում էի, որ ամեն կերպ, և մեր փաստաբանական թիմի հետ գոնե հասնենք նրան, որ մարդիկ, ովքեր, որ իմ և իմ մյուս գործընկերների նկատմամբ ապօրինի որոշում են կայացրել, գոնե ներողություն խնդրեն։ Բայց հիմա քանի որ կալանավորում են դատավորին, սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև, որն ինձ է կալանավորել։ Տարբերությունը հետևյալն է՝ Բորիս Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակով են՝ դատարանն ընկալել է, կամ ԲԴԽ-ն ընկալել է, որ Բորիս Բախշիյանը որոշակի բան է կատարել։ Ռուբիկ Մխիթարյանի գործողությունների ապօրինությունն ապացուցում է Սահմանադրական դատարանի կողմից հաստատված վճիռը․ դրանք տարբեր մակարդակներ են։ Հիմա, եթե բարձր դատարանը հաստատում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կատարել է սխալ, ապօրինություն, որի պատճառով ես 3,5 ամիս ավելի մնացել եմ կալանավորված, և որի հետևանքով իմ առողջությանը շատ լուրջ վնաս է հասցվել, մենք մեզ իրավական երկիր ենք անվանում, թող բարի լինեն իրավական պատասխան տալ իրենց կատարածի համար»,- ասաց պատգամավորը։
Նա նաև նշեց, որ իր փաստաբանները դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ հայտարարություն են տալու կամ որոշակի այլ միջոցներ են ձեռնարկելու։