Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, պարզվում է՝ պատրաստվում է լրագրողների հարցերին պատասխանելու համար: Այդ մասին տեղեկացանք անձամբ, բախտի բերմամբ պատգամավորի մանդատ ձեռք բերած, տարրական էթիկայի կանոնների չտիրապետող, հայ աղջկա վրա դռներ շրխկացնող պատգամավորից.
-Ինչո՞ւ:
-Իսկ Արցախը հանձնելուն պատրա՞ստ էիք:
-Արցախը Դուք եք հանձնել:
-Ես, հետաքրքիր է: Դուք որտե՞ղ եք եղել, առաջնագծում եղե՞լ եք:
-Դուք ինձ խանգարում եք:
-Դուք էլ իմ մասնագիտական աշխատանքին եք խոչընդոտում...
-Ի պատասխան՝ ոչ ավել, ոչ պակաս դռան շրխկոց:
Սա է մերօրյա պատգամավորների իրական կերպարը: Ուղղակի լավ կլիներ, որ այդպես դռներ շրխկացնելով՝ թույլ չտային Արցախը հանձնելու գործընթացը իրականացվեր, կանխեին թշնամու ներխուժումը ՀՀ տարածք, մեր զինվորներին մեր իսկ հողում գնդակահարելն ու գերի վերցնելը, կարողանային մեր մյուս գերիներին վերադարձնել... Որ մեկն ասես»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։