կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 17:15
Քաղաքական

Մեդալի արժեքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Մեդալի արժեքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Անկախ աստիճանից՝ 1-ն է, թե՝ 2-րդ,  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալին  արժանանալը հասարակության, հատկապես զինված ուժերում ծառայողների գիտակցության մեջ ընկալվել է որպես գերագույն շնորհ, պատիվ, հպարտություն, որով պետությունը հավաստում էր այն ստացողի մատուցած նշանակալի ծառայությունները երկրին։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դա մարդկանց տասնյակ տարիների ջանասեր, արդյունավետ աշխատանքի կամ մատուցած բացառիկ  ծառայության վաստակն ու գնահատականն էր։ Սակայն ամեն առաջավոր բան վարկաբեկելու, ավերելու հոգեբանությամբ գործող օրվա իշխանություններն իրենց քայքայիչ գործունեությամբ  այստեղ էլ եղան առաջամարտիկ։

Պարգևատրվածների մեջ են իրավաբանի կրթությունը առողջապահության նախարարի պաշտոնի հետ համատեղող Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար, նախկինում հարկայինի օպեր-լիազոր  Արտյոմ Սմբատյանը, նախկին փոխնախարար, բիզնեսում ակտիվ ներգրավված Շավարշ Գրիգորյանը, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանը, Առողջապահության նախարարի նախկին խորհրդական Արայիկ Բաղրյանը և  այլք։

Թե որն է այս մարդկանց բացառիկ ծառայությունը երկրին, հասարակության համար անհայտ է, ինչով էլ արժեզրկվում է պարգևի գաղափարը։ Հասարակության ու հատկապես բժշկական հանրության համար ակնհայտ է, որ այս, ինչպես նաև Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվածներից շատերը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի մտեերիմներն ու հովանավորյալներն են։ Հետաքրքիր է՝ պարգևատրվածները մեդալները ստանալիս գոնե գիտակցե՞լ  են, թե ինչ շնորհի են արժանացել։ Արսեն Թորոսյան ու նրա թիկունքը պահող իշխանավորներ, արդյո՞ք հասկանում եք, թե նման ձևով մեդալներ  բաժանելով, անգամ լեյտենանտի կոչում չունեցողին միանգամից գնդապետի ուսադիրներ տալով՝ որքան եք արժեզրկում այդ շնորհն ու ամբողջ արժեհամակարգը։  Ինչ՝ ինչ, գոնե մենք անձնապես գիտենք շատերին, նրանց կատարած աշխատանքը, համակարգում ունեցած հեղինակությունն ու իրական ձեռքբերումները, անձամբ ձեզ հետ ունեցած կապերի ու դրանց բնույթի մասին։ Ընդ որում գիտենք ոչ միայն մենք, այլ ԱԱԾ-ի  գործող համապատասխան աշխատակիցները։ Ինչո՞վ եք մեկնաբանելու, հիմնավորելու ձեր քայլը, ինչպե՞ս եք արդարացնելու այն։ Չէ որ հաշված օրեր անց գալու է պահը, երբ յուրաքանչյուրի անհիմն պարգևատրման, զինվորական և դասային աստիճաններ շնորհելու  համար պատասխան եք տալու նույն այդ ԱԱԾ-ի աշխատակիցներին։

Միաժամանակ հորդորում ենք  ՀՀ նախագահին՝ գոնե ձախողված ոլորտները ներկայացնող անձանց պարգևատրելիս հանձնարարել ուսումնասիրել հիմքերը, հասկանալ, թե ո՛վ և կոնկրետ ինչի համար է պարգևատրվում։