Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Սա լոկ շենքի, այնտեղ գտնվող անձանց համար պայքար չէ, սա կարելի է ասել, պայքար է Արցախի համար, Արցախի ներկայացուցչությունը մեզ համար 1990-ականերից սկսած մինչև մեր օրեր ունեցել է մշտական տեղակայման վայր, կարելիէ ասել այն Արցախի վերջին շունչն է, որը չի կարելի մարել»,-հայտարարեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչության հարցով գլխավոր դատախազության կողից վարչական դատարան հայց ներկայացնելուն։
Նա կոչ արեց հայրենակիցներին հիմա, առավել քան երբևէ լինել միասնական, վերջ տալ այն խոսակցություններին, թե այդ շենքում նստածները թալանչիներ են։
«Ես ասում եմ, որ արցախցիների միասնականության անհրաժեշտությունը կա»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։ Դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Գույքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։ Այդ գույքը տարիներ շարունակ եղել է Արցախի պաշտոնական ներկայացուցչությունը ՀՀ-ում, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից, ինչպես նաև՝ Արցախում էթնիկ զտումից և արցախցիների բռնի տեղահանումից հետո այս կառույցը եղել է միակ վայրը, որտեղ եղել է կապը՝ Արցախի իշխանությունների և բռնի տեղահանվածների միջև։
Հուլիսի 16-ի ասուլիսում խոսելով Հայստանում Արցախի ներկայացուցչության շենքի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին, Փաշինյանն ասել է՝ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին։
«Ես չեմ էլ ուզում սեթևեթել, ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»,-նշել է նա։