Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստ չէ փոխզիջումների» իր դաժան պատերազմը դադարեցնելու համար, The New York Post-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միևնույն ժամանակ, ըստ Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավորություն ունի «նրան ծնկի բերելու»՝ արագացնելով խիստ պատժամիջոցների կիրառումը, որոնք կարող են «սոցիալական պայթյուն» առաջացնել Ռուսաստանում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ «շատ շնորհակալ է» Թրամփին պատժամիջոցներին աջակցելու համար՝ անդրադառնալով նախագահի երկուշաբթի օրվա հայտարարությանը, ըստ որոնց եթե Մոսկվան չհամաձայնվի խաղաղության համաձայնագրի, նա ռուսական նավթ գնող երկրների վրա100%-անոց մաքսատուրք կսահմանի։
Սակայն 50-օրյա ժամկետը, նրա համոզմամբ, «նշանակում է միայն ավելի շատ մահ և ավերածություններ գրեթե երկու ամիս շարունակ»։
Զելենսկին նշել է, որ հետաձգումը Ռուսաստանի նախագահին «ավելի շատ ժամանակ է տալիս իր մեղսագործ խաչակրաց արշավանքը շարունակելու համար», այն դեպքում, երբ նա արդեն «խաղացել էր Թրամփի հետ» Մոսկվայի հետ ամիսներ տևած երկարատև և անարդյունք խաղաղության բանակցությունների ընթացքում։ «Պուտինը վատնեց նախագահ Թրամփի ժամանակը։ Ես շատ կցանկանայի, որ Միացյալ Նահանգները, Կոնգրեսը և նախագահը որոշակի ճնշում գործադրեին այս իրավիճակի վրա պատժամիջոցների միջոցով, և որքան շուտ դա արվի, այնքան լավ»,-ընդգծել է Զելենսկին։