Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է կառավարության բողոքը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վերաբերյալ և արդեն քննարկում է այն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են հանձնաժողովից։
«ՀԾԿՀ-ն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացել է հաղորդումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» խախտումների և, ընդհանուր առմամբ, հանրային մեծ դժգոհություն ունենալու վերաբերյալ։ Այդ հաղորդման հիման վրա ՀԾԿՀ նախագահը կարող է վարչական վարույթ հարուցել, եթե տեսնի, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմքերը, սակայն կարող է միայն կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել», -նշեցին հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
ՀԾԿՀ-ից ավելացրին, որ կանխարգելիչ միջոցառումներն օրենքով կարող են լինել մի քանիսը։ Ինչ վերաբերում է որոշման կայացման ժամկետներին, ապա հանձնաժողովից նշեցին, որ այս պահին էլ աշխատում են որոշման վրա։ Ի դեպ, ՀԾԿՀ-ն ՏԿԵՆ-ի հաղորդումը ստացել է հուլիսի 16-ին և պետք է քննի և որոշում կայացնի հնգօրյա ժամկետում։ Ժամկետը լրանում է հուլիսի 20-ին։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի նոր կառավարչի նշանակմանը, ապա հանձնաժողովից տեղեկացրին, որ ՀԾԿՀ նախագահը կառավարիչ նշանակում կամ չի նշանակում վարչական վարույթ սկսելու մասին որոշում կայացնելու ժամանակ։
Նշենք, որ մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատեց ՀԷՑ-ի կառավարիչ նշանակելու համար։