Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 22-ին ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն ընդլայնված կազմով ունեցավ օրախնդիր հարցերի քննարկում, որի արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցությունը, որը քաղաքացիներին փակ-գաղտնի քվեարկությամբ հնարավորություն կտա հայտնել իրենց դիրքորոշումը: Միաժամանակ ափսոսանք հայտնվեց, որ այդուհանդերձ ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:
Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը` Երևանի ավագանու ընտրությունն այսօր իր նշանակությամբ իսկապես հավասարազոր է համապետական ընտրությունների:
Ծավալված քննարկման արդյունքում որոշվեց`
1. միության սատարումը քաղաքական համապատասխան ուժին ձևակերպում կստանա առաջիկայում կնքվելիք հուշագրով,
2. քննարկման արդյունքում մշակվեցին ներքոհիշյալ ծրագրային նախնական դրույթները, որոնք իրականացվելու են միության հետ հուշագիր կնքած քաղաքական ուժի կողմից Երևանի ՏԻՄ ընտրություններում հաղթելուց հետո: Դրանք են`
- Երևանի քաղաքապետարանում լինելու է անվտանգային հարցերով խորհրդականի պաշտոն, որը վստահվելու է ԱԱԾ համակարգում բազմամյա աշխատանքային փորձ ու հեղինակություն ունեցող բարձրաստիճան սպայի: Նշված պաշտոնյայի կոորդինացմամբ իրականացվելու են համատեղ ծրագրերը, ապահովվելու է իրավապահ մարմինների, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաների հետ կապը, համագործակցությունը,
- Երևանում հիմնվելու է Սպայի տուն, որտեղ ուժային կառույցների պահեստազորում գտնվող սպաները (աշխատակիցները) հնարավորություն կունենան հանդիպել, շփվել միմյանց հետ, ներկայացնել իրենց հուզող խնդիրները, կազմակերպել տարբեր բնույթի, այդ թվում և հանդիսավոր միջոցառումներ, հաստատել և կամ ակտիվացնել շփումներն այլ երկրների համանման կառույցների հետ,
- կազմակերպվելու է պահեստազորում գտնվող սպաների մասնակցությամբ պահնորդական ծառայություն, որը կապահովի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող օբյեկտների, մասնավորապես դպրոցների, զբոսայգիների, հանրային միջոցառումների և այլնի պահպանությունն ու անվտանգությունը: Քաղաքի անվտանգության հետ կապված` տեղծվելու են հնարավոր այլ աշխատատեղեր,
- պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերվելու է օժանդակություն բժշկական անվճար կամ մասնակի հատուցմամբ սպասարկման հարցերում,
- պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաների ընտանիքների անդամներին աջակցվելու է ուսման վարձի մասնակի կամ ամբողջական հատուցման հարցում,
- ստեղծվելու է դրամաշնորհ, որը մշտական հիմունքներով նյութական աջակցություն է ցուցաբերելու զոհված զինծառայողների ըտանիքներին,
- Երևանում կառուցվող բնակֆոնդից յուրաքանչյուր տարի պահեստազորի սպաներին հատկացվելու է 20 բնակարան` ինքնարժեքով կամ որևէ այլ նպաստավոր հնարավորությամբ,
- պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներին ընձեռվելու է հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն,
- պահեստազորում գտնվող, սոցիալապես դրա անհրաժեշտությունն ունեցող սպաներն ազատվելու են ավտոկայանատեղերի համար սահմանված վճարներից կամ տրվելու են զգալի զեղչեր,
- ձևավորված պահնորդական ծառայության, ինչպես նաև պահեստազորում գտնվող սպաների ներգրավմամբ քաղաքապետարանում և ենթակայությամբ գործող դպրոցներում ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ կիրականացվեն թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ: Երևանի քաղաքապետարանը, մեր դպրոցները, մշակութային օջախները երաշխավորված զերծ են մնալու թմրամիջոցներից, որն ազգային սպառնալիքի է վերածվել, մեր պատանիները պետք է հասկանան, գիտակցեն դրա վտանգավորությունը,
- քաղաքապետարանում և ենթակա կառույցներում իրական պայքար է ծավալվելու կոռուպցիայի և հովանավորչության դեմ,
- պահեստազորի սպաների անմիջական մասնակցությամբ (հանդիպումներ, շփումներ) քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթական, կրթական հաստատություններում հետևողականորեն ներդրվելու է ազգային ոգու, գաղափարախոսության, անվտանգային խնդիրներին առնչվող գիտելիքներ, հետաքրքրություն է առաջացվելու ԱԱԾ-ում և մյուս ուժային կառույցներում ծառայության նկատմամբ:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ