կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 15:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղբանտարկյալ Հայկ Հեքիմյանին Վերաքննիչ քրեական դատարանը ազատ արձակեց

Վերաքննիչ քրեական դատարանը կասեցրեց ակտիվիստ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի ազգական Հայկ Հեքիմյանի կալանքի որոշումը և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Փաստաբան Վարդան Այվազյանը դատարանի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում, շնորհակալություն հայտնեց Վերաքննիչ դատարանին սպասելիքները արդարացնելու համար։

«Մեկ անգամ ևս խորին շնորհակալություն եմ հայտնում մեր դատական համակարգի այն ներկայացուցիչներին, որոնք մեր այս ներկա անմխիթար քաղաքական առճակատումների պայմաններում կարողանում են ապահովել արդարությունը և իրավունքի գերակայությունը։ Հույս եմ հայտնում, որ նման պարագայում դեռ ամեն ինչ կորած չէ․ մենք ապագա ունենք՝ իհարկե, առանց այսօր գործող դավաճան իշխանությունների»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ  իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Ապա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատարանը Հայկ Հեքիմյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Բազմաթիվ գործիչներ այս որոշումը որակեցին քաղաքական և ապօրինի։

Մանրամասն՝ տեսանյութում․