|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Իսրայելական բանակը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել 35 ռազմական օբյեկտների և 15 կմ ստորգետնյա կառույցների: Այս մասին ասվում է Twitter-ում իսրայելական ՊՆ-ի հայտարարության մեջ:
«Իսրայելի Պաշտպանության ուժերը հարվածների երրորդ ռաունդն անցկացրին ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող թունելային համակարգին: Հարձակման ընթացքում 54 կործանիչ խոցել է ահաբեկչական 35 թիրախ և 15 կմ թունելային համակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության սրման ընթացքում մայիսի 10-ից Գազայի հատվածից 3150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբք: Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է հրթիռների շուրջ 90%-ը: