|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:
«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Բրիգադ ալ Քասամ»-ի հրամանատարի տեղակալին պատկանող բնակարանի ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են երեք բնակարաններ, որոնք պատկանում են Գազայի հյուսիսային մասում գտնվող Դեյր-ալ-Բալախի գնդի հրամանատարներին: Բոլոր բնակարանները օգտագործվել են Համասի հարձակումների պլանավորման և կառավարման նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ: