|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը դեկտեմբերի 22-ին «Մեծ մարգարե» զորավարժությունների ժամանակ հայտարարել է անօդաչու թռչող սարքերի ոլորտում ձեռքբերումների մասին. հայտնում է Mehr-ը։
«Մենք ձեռք ենք բերել և տեղայնացրել անօդաչու թռչող սարքերի արտադրության և վերարտադրման տեխնոլոգիա, և մեր մարտական անօդաչու թռչող սարքերը կարող են խոցել ցանկացած թիրախ, եթե անհրաժեշտ լինի... Բացի դրանից` ռադիոէլեկտրոնային պատերազմի մեր տեխնոլոգիան շատ է փոխվել անցյալի համեմատ՝ քանակապես և որակապես»,- ասել է նա:
Գեներալը նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը ի վիճակի են ամենակարճ ժամանակում իրենց արագ արձագանքման ուժերը տեղափոխել մարտական տարածք։