|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 17-ից Թուրքիայում վերացվել է խիստ կարանտինը՝ կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազման պատճառով: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Սահմանափակումները նախատեսվում է վերացնել փուլ առ փուլ:
Ոչ պարենային և մթերային խանութները բաց կլինեն շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10: 00-17:00:
Աշխատանքային օրերին պարետային ժամը կգործի 21:00-ից 05:00-ն: Հասարակական սննդի օբյեկտները բաց կլինեն ամբողջ շաբաթ՝ 07:00-20:00: Սրճարանները, թեյարանները, կինոթատրոնները, ինտերնետ-սրճարանները, լողավազաններն ու մարզադահլիճները մայիսի 17-ից հունիսի 1-ը փակ կլինեն:
18 տարեկանից ցածր անձինք, 65 տարեկանից բարձր բնակիչները և կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստվածները չեն ենթարկվի պարետային ժամի:
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում գրանցվել է 5,117,374 դեպք, ապաքինվել է 4,947,256 մարդ, մահացել՝ 44,760-ը: