կարևոր
3994 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-21 13:06
Հասարակություն

Ջերմուկը, որով պիտի իբր ապրեինք, հայաթափվում է. Էլբակյան

Ջերմուկը, որով պիտի իբր ապրեինք, հայաթափվում է. Էլբակյան

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21

• Հայաստանի անկախացման օրերին իշխանության տեր դարձածներն արդեն իսկ գցում էին երկրի գաղութացման հիմքերը։ Արևմուտքի պարտադրած «շոկային թերապիայի» արդյունքում ոչնչացվում էր երկրի արդյունաբերական ներուժը, փակվում ատոմակայանը, փոշիացվում հողային ֆոնդը։ «Բա ո՞նց ենք ապրելու» հարցին ՀՀՇ-ականները հորինել էին հրաշագործ պատասխան՝ «Ջերմուկ կծախենք, Ջերմուկով կապրենք»։

• Այս պատմությունը լավագույն ցուցիչն է, որ եթե չի իմաստավորվում երկրի գոյության նպատակը և օտարների թելադրանքով պատրաստի «կաղապարներ» են պատճենվում, այդ անկախությունը չի կայանում, արդյունաբերությունն այդպես էլ չի վերականգնվում, գյուղացիներին քշում են քաղաք, իսկ Ջերմուկը, որով պիտի իբր ապրեինք, հայաթափվում է։

• Հայաստանը պետք է լինի քաղաքական հայերի մեծացող հայրենիքը՝ տեղ, որտեղ հայկական ինքնությունը, մշակույթը, եկեղեցին կունենան զարգացման անփոխարինելի հնարավորություններ։ Իսկ այս ամենն ապահովելու համար պետք են գրագետ, ուսյալ և հայրենասեր հայեր։

Էդգար Էլբակյան

Քաղաքագետ