Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ապրիլին գրանցվել է 6,2 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստանում սննդամթերքը ապրիլին թանկացել է 8,3 տոկոսով։ Ապրիլին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, 10,4 տոկոսով թանկացել է միրգը, 73,5 տոկոսով՝ ձեթը, 41 տոկոսով՝ շաքարավազը։ Հացաբուլկեղենն ու ձավարեղենը թանկացել են 7,5 տոկոսով։ Աշխատավարձերում եւ կենսաթոշակներում էական փոփոխություններ չեն եղել։
Նախօրեին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց․«Այդ թվերը ասում են, որ մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6,2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է»։ Քերոբյանն ասաց՝ գնաճի պատկերը միայն Հայաստանում չէ, որ բարձր է․ այսպիսի պատկեր է նաեւ համաշխարհային շուկայում։
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Yerkir.am-ին հայտնեց՝ գնաճ, այո, կա ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում այն անհամեմատ բարձր է։ Այն պայմանավորված է տնտեսական անկմամբ, ներդրումների բացակայությամբ եւ եկամուտների կրճատումներով։ «Մեր ապրանքների գնաճը ոչ միայն օբյեկտիվ, այլեւ սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված։ Գնաճի վրա ազդում է տնտեսական անկումը․ քիչ ապրանքներ են արտադրվում։ Օրինակ կաթնամթերքի դեպքում․ արտադրության ծավալները նվազել են այս տարի, ցորենի հետ կապված խնդիր ունենք, ընդհանուր առմամբ՝ գյուղատնտեսությունը ավելի քիչ արտադրանք է տվել»։
Սուրեն Պարսյանի խոսքով՝ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները օգտվում են այս վիճակից եւ ավելացնում գները ոչ թե օբյեկտիվ չափով, այլ՝ կրկնակի կամ եռակի։ «Այստեղ մեծ անելիք ունեն էկոնոմիկայի նախարարությունը եւ ՏՄՊՊՀ-ն, բայց, կարծես թե, նրանք անգործության են մատնվել։ Ուղղակի մատնանշելով գնաճը՝ նրանք մոռանում են իրենց հիմնական անելիքները՝ առողջ մրցակցային միջավայրի ապահովումը, տնտեսական աճի զարգացումը»։
Արցախի 70 տոկոսից ավելին կապիտուլյացիայի փաստաթղթով եւ պատերազմի պատճառով թշնամու ձեռքում է, եւ Արցախի բերրի հողը, որտեղ հազարավոր տոննաներով հացահատիկ ու գյուղմթերք էր արտադրվում, Հայաստանը կորցրեց։ «Ինչու՞ ենք մենք այսօր առաջին անհրաժեշտության ապրանքները ներկրում, ոչ թե արտադրում։ Ավելին, առանձին ապրանքների դեպքում ավելացել է մեր ներկրման ծավալը, որը ճիշտ չէ․ մենք կրճատում ենք արտադրությունը եւ այն ներկրում։ Ցորենի դեպքում ունենք լուրջ խնդիր․ տարեկան 60-70 տոննա ցորեն էինք ներկրում Արցախից, ինչը հիմա չկա, չեն էլ մտածում այդ ուղղությամբ։ Նրանց համար հեշտ է այս կամ այն օլիգարխին դիմել՝ լրացուցիչ ցորեն ներկրելու համար։ Մենք խնդիր ունենք տնտեսական համակարգը դիտել ամբողջության մեջ․ պետք է ամեն օղակ ճիշտ աշխատի»։
Հայաստանի տնտեսական տեղաշարժը, Սուրեն Պարսյանի խոսքով, պետք է տանել հյուսիս-հարավ ուղղությամբ՝ Իրան, ԵԱՏՄ, որովհետեւ այս ճգնաժամից միայնակ դուրս գալն անհնար է։
Մանրամասները՝ տեսանյութում