|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երկար ժամեր միասին, պայքարելով սթրեսի դեմ, միասին կյանքի ու մահվան պահերին, հավանաբար զարմանալի չի լինի, երբ նման հարաբերությունները անցնեն մասնագիտականի սահմանները:
Նման մի քանի օրինակներ կան:
1980թ. ամուսնացած հետաքննիչ սերժանտ Փիթեր Քրոսը, Անգլիայի արքայադուստր Աննայի թիկնապահ նշանակվելուց 1 տարի անց, շատ «մտերմացավ» նրա հետ:
Ըստ նրա, ինքն ու արքայադուստրը ինտիմ պահեր են ունեցել եւ անգամ հեռուստացույց դիտելուց սիրաբանում էին: Արքայադուստրը որեւէ կերպ չի մեկնաբանել թիկնապահի պատմությունները:
Եւս մեկ արքայական պատմություն.
Բարրի Մանաքին, արքայադուստր Դայանայի թիկնապահն էր 1986թ.-ին, եւ լուրեր էին տարածվում, որ նրանք նույնպես «շատ են մտերմացել»:
90 րոպե տեւողությամբ մի ֆիլմում Դայանան խոստովանում է, որ սիրավեպ է ունեցել իր թիկնապահի հետ եւ վերջինիս մահը դրա արդյունքն էր:
1987թ. Մանաքին զոհվում է մոտոցիկլետի վթարից: Վերջինս ամուսնացած էր եւ ուներ 2 երեխա:
Շատ ճանաչված մարդիկ նույնպես զերծ չեն նման իրավիճակներից: Ներառյալ երբեմնի փոփ-արքայադուստր Բրիտնի Սպիրսը, ով, ասում են, սիրավեպ է ունեցել իր թիկնապահներից մի քանիսի հետ:
Նման աշխատանքի տեր մարդկանց մոտ բաժանության տոկոսը շատ մեծ է, քանի որ նրանք շատ երկար ժամանակ են անցկացնում ոչ միայն իրենց պաշտպանյալների այլեւ նրանց սպասուհիների հետ: