|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ոստիկանությունը խայտառակ ուժեր է կենտրոնացրել, բայց այս ամենը անկասելի է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ամփոփելով իր գլխավորած՝ «Դիմադրություն» շարժման երթի ընթացքը հանրապետության փողոցներով։
«Ընթացիկ միջադեպ են դրանք։ Ամբողջ քաղաքը պարալիզացված է, ժողովրդի ձեռքին է իշխանությունը։ Էս մարդկանց թիկունքում էդ վախկոտը չի կարող երկար թաքնված մնալ, վերջապես իրենք էլ կհասկանան, որ այլևս անհնար է ու կփակվի հարցը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթեր մեկնարկեցին չորս ուղղություններով։ Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։
Մանրամասն՝ տեսանյութում․