կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-29 16:05
Աշխարհ

Մուսուլմանների թիվը Գերմանիայում գերազանցել է 5 միլիոնը

Մուսուլմանների թիվը Գերմանիայում գերազանցել է 5 միլիոնը

Գերմանիայի բնակիչների մոտ 6,5%-ը մուսուլման է, միևնույն ժամանակ՝ նրանց գրեթե կեսն ունի Գերմանիայի քաղաքացիություն. հայտնում է Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակը:

Գերմանիայում ապրում է 5,3-ից 5,6 միլիոն մուսուլման, ինչը գրեթե մեկ միլիոնով ավելի է, քան հինգ տարի առաջ: Հարցումների տվյալները վկայում են, որ ներկայումս մուսուլմանները կազմում են Գերմանիայի ընդհանուր բնակչության 6,4-6,7%-ը: Նշվում է, որ նրանց 47%-ն ունի Գերմանիայի քաղաքացիություն․ հաղորդում է Deutsche Welle- ն:

Ըստ Bamf-ի՝ երկրում մուսուլմանների 45%-ը թուրքերն ու նրանց ժառանգներն են, 27%-ը եկել են Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից, մոտ 20%-ը Գերմանիա է եկել Հարավարևելյան Եվրոպայից:

Նշվում է, որ մուսուլման բնակչությունն ավելի բազմազան է դարձել: Ուստի, ըստ հետազոտության ղեկավար Անի Շտիքսի, երկրում մուսուլմանների 82%-ն իրեն համարում է խիստ կամ չափավոր կրոնասեր, 39%-ը օրական աղոթում է, մուսուլման կանանց միայն 30%-ն է հիջաբ կրում:

«Վերջին տարիներին մուսուլման բնակչությունն ավելի բազմազան է դարձել՝ շնորհիվ Մերձավոր Արևելքի իսլամական երկրներից ներգաղթյալների»,- ասում է Bamf-ի ղեկավար Հանս-Էքհարդ Սոմմերը:

Նա պարզաբանել է, որ Գերմանիայում կրոնի ազդեցությունը ինտեգրման վրա հաճախ գերագնահատված է․ կեցության տևողությունը, միգրացիայի պատճառները և սոցիալական կարգավիճակը շատ ավելի մեծ ազդեցություն ունեն ինտեգրման գործընթացի վրա: