Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ափսոսանք է հայտնել ԶԼՄ-ներում իրանցի տնտեսագետ Սաիդ Լիլյազի հետ իր զրույցի արտահոսքի վերաբերյալ՝ ասելով, որ ձայնագրության հրապարակումը վերածվել է ներքին բախման:
Կիրակի օրը ԶԼՄ-ները հրապարակել են մարտ ամսին Լիլիազի հետ Զարիֆի զրույցից մի հատված: Այս երկխոսության ընթացքում նախարարը մասնավորապես նշել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը մեկ տարի առաջ սպանվել էր Իրաքում ԱՄՆ ավիահարվածի արդյունքում, կարևոր դեր է խաղացել Թեհրանի արտաքին քաղաքականության և Մոսկվայի հետ բանակցություններում: Բացի այդ՝ Զարիֆն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իրեն ասել էր, որ Իսրայելը առնվազն 200 անգամ հարձակվել է Սիրիայի տարածքում Իրանի հետ կապված թիրախների:
Զարիֆը նշել է, որ խորապես ցավում է, որ մտքերի գաղտնի փոխանակությունը կարող է դառնալ ներքին բանավեճերի թեմա։
Տնտեսագետ Լիլազը, ինչպես հաղորդում է Իրանի IRIB հեռուստառադիոընկերությունը, դատապարտել է լրատվամիջոցներում աուդիո ֆայլի «արտահոսքը»՝ հավելելով, որ խոստացել է այդ մասին չխոսել: Նա նաև հետևում է, թե արդյո՞ք գաղտնի ծառայությունները կարող են գտնել ձայնագրությունը հրապարակած անձին:
Զարիֆն այսօր կանչվել է երկրի խորհրդարան՝ բացատրություններ տալու ձայնագրության վերաբերյալ։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին «Թվիթեր»-ում հայտնել է, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Մանրամասնենք, թե կոնկրետ ինչ էր ասել Զարիֆը։
Զարիֆը նաև պատմել է, որ Խամենեին քննադատել է իրեն կուսակցության ուղուց շեղվելու, Լավրովի հետ բանավեճի և այլ բաների համար, որոնք գալիք ընտրություններին կվնասեն բարեփոխիչների դիրքերին։
Հիշեցնենք, նաև, որ դեռ 2019 թ. գարնանը Զարիֆը հրաժարական էր ներկայացրել, սակայն կառավարությունն ու երկրի ղեկավար կազմը չէին ընդունել այն. հավանաբար, դա կարող էր կապված լինել հենց Սոլեյմանիի և հոգևոր ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնությունների հետ։