|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ4+370)․ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն ծրագրի շրջանակներում նախորդ տարի վերականգնված Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր ավտոճանապարհից և Մեծ Պարնի համայնքը միացնում է Կաթնաջուր համայնքին։
Այս պահին կապալառու կազմակերպությունը կատարում է հողային աշխատանքներ‚ իրականացնում է գաբիոնային շարվածք‚ ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում‚ ջրահեռացման համակարգի վերականգնում։
Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև Կաթնաջուրի հասարակական նշանակության շինություններ՝ մանկապարտեզ և դպրոց տանող 330 մ ընդհանուր երկարությամբ ուղիները։
Նշված ճանապարհի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարի։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։