Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի գործածումը նախ՝ բարոյական նշանակություն ունի, որպեսզի շատ երկրներ, որոնք մոտիկից հետևում են ԱՄՆ կեցվածքին, հիմա կխրախուսվեն, որ իրենք էլ ճանաչեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հրավիրած հրատապ բրիֆինգի ժամանակ։
«Կա, բնականաբար, Թուրքիայի անդրադարձը․ արդեն իսկ Թուրքիան սպառնացել է, որ որևէ ճանաչում նշանակում է հարաբերությունների խանգարում, բայց, նկատի ունենալով, որ հարաբերություններն արդեն ցածր մակարդակի են, կենթադրեմ, որ թուրքերն էլ կանդրադառնան, որ երբեմն պատմական իրողությունները և արդարությունը շատ ավելի գերակշիռ են, քան քաղաքական հաշիվները»,-ասաց նա։
Սա, ըստ նրա, հարցի մի կողմն է։ Երկրորդն այն է, որ նախկինում ՀՅԴ-ն հատուկ աշխատանք է ձեռնարկել իրավունքների վերատիրացման իմաստով՝ պահանջատիրական առումով, բայց նույնիսկ ամենափոքր քայլերն իսկ, որ հաջողությամբ են պսակվել, ի վերջո, կասեցվել են, որովհետև ԱՄՆ-ի մի շարք դատարաններ նշել են, որ արտաքին գործերը նախագահի պատասխանատվության տակ են, և քանի դեռ նախագահը պաշտոնապես չի ճանաչել, այդ դատերը պետք է կասեցվեն։
«Հիմա, անշուշտ պետք է քննարկվի, թե ինչպես կարելի է այդ ուղղությամբ աշխատանքը վերսկսել՝ հետևանքների իմաստով։ Եվ շատ ավելի աշխատանք պիտի կարողանանք տանել հիմա միացյալ ճակատով՝ թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի մեջ պահանջատիրության օրինական երեսները բացահայտելով»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Այս աշխատանքը, նրա խոսքով, Հայ Դատի հանձնախմբերի հետ կտանի ՀՅԴ ստեղծած՝ Հայ իրավունքի կենտրոնը, որ 3 տարուց ավելի գործում է։
Այսուհանդերձ, ճանաչման գործընթացը կավարտվի, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս պատճառով, ՀՅԴ կառույցների աշխատանքը շարունակվելու է, որպեսզի Թուրքիայի վրա ճնշումն ավելացվի և, ի վերջո, հասնենք այն օրվան, որ Թուրքիան առերեսվի իր պատմությանը։
Մինչ այդ․ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն էր հայտնել ՀՅԴ Հայ Դատի նվիրյալներին, որոնց աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ նախագահ Բայդենի ճանաչումը։
Մանրամասն՝ տեսանյութում․