Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը առաջին երկրներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1950 թ-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։
«ԱՄՆ նախագահ Բայդենի խոսքը միայն կվերահաստատի ԱՄՆ-ի ճանաչումը, քանի որ դեռ 1950 թ-ին, երբ Ռաֆայել Լեմկինը նոր էր ձևակերպել «Ցեղասպանություն» բառը, ԱՄՆ-ը ասաց՝ բառը նոր է, բայց Ցեղասպանությունը հին է, այդ պատճառով էլ հետադարձ ակնարկով հայկական ջարդերը ճանաչել էին որպես Ցեղասպանություն»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Արցախյան կոնֆլիկտին Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը նոր դաշտ է բացել Հայ դատի համաշխարհային կառույցի աշխատանքի համար․ Հակոբ Տեր-Խաչատուրյանը փաստեց, որ Թուրքիայի ուղիղ միջամտությունը արտահայտվել է պատերազմական հանցագործություններ դրդելով՝ ինչպիսիք են ահաբեկիչների տրամադրումը, «Բայրաքթարների» մասնակցությունը պատերազմին և այլն։
«Ցավալի է, որ արտոնվեց, որ Թուրքիան ներխուժի նաև Հարավային Կովկաս, սա բաժին է, որ անցյալում ընդհանրապես չէր հանդգնում։ Բայց այս պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմն աշխուժացել էր, ախորժակները գրգռված էր, և Արցախում մեր պարտությունից հետո այդ ախորժակը ուղղել են դեպի Հայաստան և այդ ուղղությամբ մեծ անելիքներ ունենք»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
Նա նշեց, որ անելիք ունենք նաև գերիների վերադարձի հարցով, որի համար Դաշնակցությունը ստեղծել է հատուկ իրավաբանական հիմնարկ։
Մանրամասն՝ տեսանյութում․