կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-30 10:14
Սփյուռք

ՏԵՍԱՆՅՈւԹ. Ռազմավարություն եւ անելիքներ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

ՏԵՍԱՆՅՈւԹ. Ռազմավարություն եւ անելիքներ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ուղերձը․

«Սիրելի հայրենակիցներ,

Հայ Յեղափոխական Դաշնակցության համար հայրենադարձությունը «Դեպի երկիր» կարգախոսի հիմնաքարն է։ Հայաստանի անկախությունից ի վեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նախկին իշխանությունների օրոք եւ նաեւ այս իշխանության օրոք ներկայացրել է առաջարկ, որ համազգային ճիգերով համապարփակ ռազմավարություն մշակվի պետական հովանավորությամբ եւ համահայկական կազմակերպությունների աջակցությամբ։

Այսկերպ ամբողջ հայ աշխարհը պետք է լծվի աշխատանքի, որպեսզի այս ծրագիրը իսկապես դառնա ամբողջական, այս ծրագիրը դառնա բոլորի սրտից խոսող եւ վերաբերի ամբողջ սփյուռքին։ Վերջիվերջո, միջինարեւելյան տագնապները մեկ անգամ եւս օրակարգ բերեցին այս հարցը, բայց յուրաքանչյուր գաղութի տագնապի առնչությամբ է, որ պետք է ճշտվի հայրենադարձության ծրագիրը։

Հայրենադարձության մեծ ծրագիրը ընդհանուր համապարփակ ծրագիր է, որ պետք է անհապաղ սկսենք մշակել , որպեսզի սփյուռքահային տանք հույս, որ ինքը կարող է վերադառնալ հայրենիք, հաստատվել Հայաստանում, որտեղ կստեղծվեն պայմաններ, ուր նա կկարողանա գոնե սկզբնական շրջանում ստանալ անհրաժեշտ օժանդակություն, որպեսզի մնա եւ ստեղծագործի մեր անկախ հայրենիքիում։ Բնականաբար, մեր նպատակն է, որ Միջին Արեւելքից կամ այլ շրջաններից հայրենիք վերադարձող անձինք Հայաստանը չնկատեն որպես պարզապես ժամանակավոր կայան, ապա մեկնեն Արեւմուտք։ Մեր նպատակն է, ամեն գնով աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ համահայկական ուժերով իրականացնելու այս ծրագիրը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էլ պատրաստ է ստանձնել իր բաժինը։ Այդ կապակցությամբ մենք վերջերս ՀՀ կառավարությանն առաջարկել ենք՝ կազմավորել աշխատանքային խումբ՝ այս ամենը համախմբելու, միասնաբար մտածելու, միասնաբար ծրագրելու եւ հայրենադարձության մեծ ծրագիրը միասնաբար հաջողեցնելու համար»։