Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 23-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ Գյումրիում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 106 ամյակին նվիրված ավանդական ջահերով երթը։
Ջահերով երթը մեկնարկեց Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակից, երթի սկզբում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո մեկնարկեց պահանջատիրական երթը։ Երթի խորագիրն էր՝ «Պայքարը շարունակվում է»։
Ջահերով երթը ամենամյա պահանջատիրական երթ է, որի նպատակն է աշխարհին ցույց տալ, որ ոչ ոք չի մոռանում, և ոչինչ չի մոռացվում։
Երթի կորիզը կազմում էին Գյումրու երիտասարդները, ովքեր պահանջատեր են և վճռական Հայոց Ցեղասպանության ճանաչման և արդարացի հատուցման գործում։
Ջահերով երթն ավարտվեց Բագրատունյաց պուրակում՝ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ: Մասնակիցներն աղոթք բարձրացրին առ Աստված և ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հուշահամալիրին։
Ճանաչում, դատապարտում, հատուցում...
Պայքարը շարունակվում է...։
Պատրաստեց Սեդա Ոսկանյանը