կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 12:16
Արցախ

Ստեփանակերտում տեղի է ունեցել ջահերով ավանդական երթը

Ստեփանակերտում տեղի է ունեցել ջահերով ավանդական երթը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերով ավանդական երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

Երթի ընթացքում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության երիտասարդները վառել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները՝ ի նշան բողոքի և ընդդեմ թուրքական ֆաշիզմի:

Ստեփանակերտի հուշահամալիրում ելույթի խոսքով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՅԴ ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

aparaj.am