|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 19։15-ին, Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկելու է ավանդական ջահերով երթը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ին՝ 19։15-ին, Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը։
20-րդ դարի ամենամեծ ոճրագործությունից 110 տարի անց մեր թշնամիների ծրագրում ոչինչ չի փոխվել։
Այս օրերին էլ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրականացնել նույն ցեղասպան քաղաքականությունը։
Այս երթը խորհրդանշական է։ Այն պետք է դառնա մեր միասնականության, վերածննդի ու հաղթանակի սկիզբը։
Եվ ուրեմն` ապրիլի 24-ին` 19։15-ին, հանդիպում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում։