Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարգելի´ հայրենակիցներ, արժանապատիվ սյունեցիներ, ողջունում եմ ձեր անկոտրում կամքն ու վճռական պայքարը, որն ուղղված է ազգակործան դավաճանի հեռացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Գաղտագողի, գիշերով Սյունիք մտնող կապիտուլյանտը առավոտյան բախվեց իրականությանը, իսկ իրականությունը մեկն է՝ Սյունիքը մերժում է դավաճանությունն ու դավաճանին:
Շնորհակալ եմ բոլոր արժանապատիվ սյունեցիներին, ովքեր բարձր պահեցին հայի թասիբը: Լիովին կիսում եմ ձեր մոտեցումներն, ու չնայած հանգամանքների բերումով գտնվում եմ Եվրոպայում, միևնույնն է ես ձեզ հետ եմ: Մեր բոլորի պայքարը ազնիվ ու նվիրական է, Սյունիքը ոչ միայն Հայաստանի ողնաշարն է, այլև արժանապատիվ ապագայի և փրկության երաշխավորը։
Սա պայքար է հանուն հայրենիքի ազատագրման և փրկության:
Միաժանակ հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանառվել, թե իբր ես, կամ իմ ընտանիքի անդամները համագործակցելու ենք կապիտուլյանտի հետ: Այս էժանագին լուրերի հեղինակներին,տարածողներին և շահագրգիռ կողմերին հորդորում և զգուշացնում եմ` երկար մտածել հերթական սուտը տարածելուց առաջ և առերեսվել իրականության հետ:
Ես հավատարիմ եմ իմ սկզբունքներին, այն կուսակցությանը, որի հետ ճանապարհ եմ անցել, այն ղեկավարին, ում հետ մարտական ուղի եմ անցել և պատմության մեջ թողել փայլուն հաղթանակ: Դավաճան կապիտուլյանտի ձեռքը կարող է սեղմել, կամ գործարքի գնալ միայն անհայրենիք սրիկան:
Կեցցե՛ արժանապատիվ հայն ու սյունեցին, ես հպարտ եմ ձեր տեսակով»,- գրել է Խաչատրյանը: