կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-20 18:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպիտակ տունը պատասխանել է հայ պատմաբաններին․ «Տքնաջան աշխատում ենք, որպեսզի դուք ստանաք պատշաճ պատասխան»

Կարևորելով այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը արդեն ընթացքի մեջ են դրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը և վերջին փուլում դա արդեն ԱՄՆ նախագահի  իրավասությունն է, Հայաստանի պատմագետների ընկերակցությունը, Հայոց ցեղասպանության ինստիտուտը, Երևանի պետական մանկավարժական համալսարանը, ողջ գիտական հանրությունը միացյալ նամակով դիմել էր ԱՄՆ նախագահին՝ ապրիլի 24-ի նախօրյակին, որպեսզի դրանից հետևություն արվեին «Ցեղասպանություն» բառը գործածելու հարցում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԳԱԱ-ում՝ «Հայոց ցեղասպանություն․ Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» կլոր սեղան-քննարկմանը։

Նա նշեց, որ այդ նամակը ուղարկվել էր ԱՄՆ՝ Ջո Բայդենին, նամակը հասել էր Սպիտակ տուն և իրենք այնտեղից ստացել են պատասխան, որի բնօրինակն էլ Աշոտ Մելքոնյանը հրապարակեց։

Հայ պատմաբաններին՝ Սպիտակ տան պատասխանում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը եւ փոխնախագահ Հարիսը գնահատում են ամերիկացի ժողովրդի հետ շփվելու ամեն առիթ, եւ վարչակազմը շնորհակալ է իրազեկման համար։ 

«Մեր երկիրը դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերներ եւ Ձերինի նման պատգամները օգնում են մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես Բայդըն-Հարիս վարչակազմը կարող է ավելի լավ ծառայել ամերիկացի ընտանիքիներին։ Մենք ուշադիր նկատի ենք առնում մեր ստացած առաջարկությունները, մտքերը, հարցումներն ու պատմությունները եւ տքնաջան աշխատում ենք, որպեսզի դուք ստանաք պատշաճ պատասխան»,-ասված է նախագահ Բայդենի նամակագրության գրասենյակի ուղարկած պատասխանում։

Նշենք, որ ԱՄՆ նախորդ նախագահներից միայն Ռոնալդ Ռեյգանն է այդ բառը գործածել, և դրանից հետո «Եղեռն» բառը գործածելով՝ փորձ է արվում «Ցեղասպանություն» բառը շրջանցել։

Մանրամասն՝ տեսնյութում․