Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ընդունումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցեց լրագրողների հետ:
Yerkir.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք գազի թանկացումը, որն անդրադառնալու է այլ ոլորտների վրա, սոցիալական բունտի կհանգեցնի: «Մեղմ ասած` հնարավո՞ր է իշխանությունները հանգիստ չվալեն իշխանության այս 4-5 տարիները»,- հարցրեց մեր թղթակիցը:
«Դուք պետք է վայելեք այս 4-5 տարիները, ժողովուրդը պետք է վայելի, իսկ իշխանությունները զբաղված են նվիրական, քրտնաջան աշխատանքով, եւ եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, որոնք այդպիսին չեն, մենք պետք է ձերբազատվենք նրանցից ձեր միջոցով»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Հետաքրքվեցինք նաեւ, թե ի՞նչ միջոցներով է կառավարությունը սուբսիդավորելու գազի սակագնի 30 տոկոսը: «Երեսուն տոկոս նվազեցումը, որի մասին ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, գտնվում է մեր բանակցային գործընթացի մեջ, եւ դա կարեւորագույն կետերից մեկն է: Այն պահին, երբ մենք համաձայնության կգանք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, թե ինչպես ենք այդ 30 տոկոսը կոմպենսացնելու, մենք ձեզ տեղյակ կպահենք: Այս պահի դրությամբ քննարկվում են մի քանի տարբերակներ»,- նշեց Տիգրան Սարգսյանը:
Թե ի՞նչ տարբերակներ են քննարկվում, վարչապետը չասաց, քանի որ բանակցային գործընթացը դեռ շարունակվում է: