կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-14 19:07
Հասարակություն

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվել է՝ քվորում չլինելու պատճառով

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվել է՝ քվորում չլինելու պատճառով

Երեւանի պետհամալսարանում ապրիլի 14-ին հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Հիշեցնենք, որ կառվարության կողմից հոգաբրձուների խորհրդում ներկայացված անդամներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, գործընկերների օրինակին չէր հետեւել միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։

Նրա առաջարկով Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառվել էր երկու հարց` Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու եւ խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրած հոգաբարձուների անդամակցությունը վաղաժամ դադարեցնելու հարցերը։

Ավետիք Քերոբյանն առաջարկել է նիստը հետաձգել, քանի որ, ըստ իրենց՝ որոշումների կայացման համար հարկավոր է, որ լինի քվորում, ինչը չկա։

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 17։00-ին։