|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից: Մի քանի օր առաջ ԱԶԿ մի շարք ներկայացուցիչներ կուսակցության կարգապահական կոմիտեից պահանջել էին հեռացնել 2014-16 թթ. կուսակցությունը նախագահած Դավութօղլուին, ինչպես նաև նախկին պատգամավորներ Սելչուկ Օզդաղին, Աբդուլլահ Բաշչըին և Այհան Սեֆերին:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Դավութօղլուն պատրաստվում է նոր կուսակցություն հիմնել՝ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանի հետ:
Դավութօղլուն է համարվում 21-րդ դարում Թուրքիայի արտաքին քաղաքականության որդեգրած նեոօսմանիզիմի գաղափարախոսության «ճարտարապետը», որը կիրառվում է մինչ այսօր: Ըստ այդ գաղափարախոսության՝ Թուրքիան պետք է նվազեցնի արտաքին աշխարհից (Արևմուտքից) կախվածությունը և դառնա գերտերություն: Նեոօսմանիզմը նաև ենթադրում է Օսմանյան կայսրության նախկին տարածքների վրա ձևավորված պետությունների վրա ազդեցության մեծացում:
Դավութօղլուին է նաև պատկանում «Զրո խնդիրներ հարևանների հետ» հայեցակարգը, որ, սակայն Թուրքիայի պարագայում անհնարին է: