կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-03 17:46
Տարածաշրջան

ՀՀ տարածքում ապրիլի 3-ի ժամը 17:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում ապրիլի 3-ի ժամը 17:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։