|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են երկրի հարավ-արևմուտքում ռազմական օբյեկտի վրա զինված հարձակում գործած երկու ահաբեկիչների: Այս մասին կիրակի հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը։
Դեպքը տեղի է ունեցել Խուզեստան նահանգում: Հարձակվողները կրակել են ուժայինների ուղղությամբ և մտադրություն են ունեցել մտնելու ռազմական օբյեկտ: Երկու ահաբեկիչներն էլ վիրավորվել են, հետագայում նրանցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխման ժամանակ: Հարձակվողներից առգրավվել են ավտոմատներ ու զինամթերք:
Գործակալության տվյալներով՝ չեզոքացված արմատականները կապված են Իրանում արգելված «Ահվազի ազատագրման արաբական շարժում» անջատողական կազմակերպության հետ, որի նպատակը իրանական Խուզեստան նահանգի (հիմնականում արաբաբնակ) անջատումն է Իրանից։