Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խաղաղությունը լավ բան է, բայց այն միակողմանի չի լինում, երկկողմանի որոշակի փոխըմբռնման մթնոլորտում է այն ձևավորվում։ Այսօր տեսանելի չէ, որ Թուրքիայի կողմից նման փոխըմբռնման մթնոլորտ կա: Ընդհակառակը, թշնամանքը ոչ միայն կա, այլև ավելի է խորանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ն Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն։
«Թուրքիայի կողմից անընդհատ հակահայկական հայտարարություններ են, այն ատելությունը, որ տարիների ընթացքում կուտակվել է հայ ժողովրդի նկատմամբ, կարծես նոր թափ է ստանում, և այս պարագայում ասել, թե մենք խաղաղասեր ենք, նրանց հետ պատրաստ ենք խաղաղ ապրել, կարծում եմ, որ այն պարտվողական քաղաքականության շարունակությունն է, որ ՀՀ իշխանությունների կողմից վարվում է»,-ասաց նա՝ նշելով, թե չի կարծում, որ նման անհավասար պայմաններում հնարավոր է հասնել խաղաղության։
«Եթե ուզում ենք հասնել խաղաղության, կա միայն մեկ ճանապարհ՝ ուժեղ ՀՀ ունենալը։ Կարծում եմ՝ այս իշխանավորները, այդ թվում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, չունեն հնարավորություն՝ Հայաստանը տանել այն ճանապարհով, որ հզորանա, դառնա մրցունակ երկիր»,-նշեց Բալայանը՝ ընդգծելով նաև, որ Թուրքիայում մնացել են նույն մոտեցումները, ինչ տարիներ շարունակ եղել են:
«Երբ զուգահեռներ ես անցկացնում, իրականության մեջ ոչինչ չի փոխվել։ Ես համոզված էի, որ Արցախյան հիմնահարցը կկարգավորվեր, եթե այն մնար միայն Ադրբեջանին, բայց, իմ խորին համոզմամբ, Թուրքիան չթողեց նման զարգացում։ Պատմության դասերը պետք է քաղել, հայտնի խոսք կա՝ պատմությունը դաս չէ, պատիժ է նրանց համար, ովքեր այդ դասը հաշվի չեն առել»,-ասաց պատգամավորը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: