կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-27 13:12
Քաղաքական

Փաշինյանն Արմավիրի մարզ է այցելում գաղտնի երթուղով և խիստ անհանգստացած. Hraparak.am

Փաշինյանն Արմավիրի մարզ է այցելում գաղտնի երթուղով և խիստ անհանգստացած. Hraparak.am

Այսօր Նիկոլ Փաշինյանը իր չհայտարարված քարոզարշավի շրջանակներում մարզային հերթական շրջայցն է պլանավորել։

Այս անգամ մեկնելու է Արմավիրի մարզ։ Այցի երթուղին, ինչպես և նախորդ անգամ, հույժ գաղտնի է պահվում։ Արագածոտնի մարզ այցելության ժամանակ հրապարակումներ եղան, որ անգամ անվտանգությունն ապահովող ՊՊԾ գնդի ծառայողները նախօրոք ծանոթ չեն եղել երթուղուն, որպեսզի հավուր պատշաճի ապահովեն վարչապետի անվտանգությունը։ Այս այցը ևս պլանավորվում է գաղտնիության մթնոլորտում, գլխավոր կազմակերպիչն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն է, որը մասնավոր խոսակցություններից մեկի ժամանակ ասել է, որ Փաշինյանն այնքան անհանգիստ է, որ անգամ գիշերը՝ ցանկացած պահի, կարող է զանգել և չեղարկել այցը։

Ըստ Hraparak.am տեղեկությունների՝ նախատեսվում է այց Արմավիրի մարզի 4 գյուղ՝ Նալբանդյան, Ալաշկերտ, որի գյուղապետը ներկայիս ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է՝ Կարեն Հովհաննիսյանը, որը անձամբ է առաջարկել այցելել իրենց գյուղ՝ խոստանալով գյուղացիների ակտիվ մասնակցություն, այնուհետև այցելելու է Մյասնիկյան համայնք, որտեղ Արցախի հերոսի կոչում ստացած Հակոբ Հարությունյանը նախնական համաձայնություն է տվել հանդիպելու վարչապետի հետ։ 4-րդ գյուղը չկարողացանք պարզել, բայց մեզ հայտնի դարձավ, որ Էջմիածնին հարակից գյուղերից մեկն է։

Արմավիր այցի ժամանակ Փաշինյանը չի պլանավորում այցելել խոշոր քաղաքաներ՝ Էջմիածին կամ Արմավիր, թերևս մտավախություն ունի, որ չի հաջողվի ապահովել դիմավորողների անհրաժեշտ քանակ։